Բժիշկներ
ԵՊԲՀ. Լևոն Մկրտչյանը՝ վեց տասնամյակ բժշկական համալսարանում
![ԵՊԲՀ. Լևոն Մկրտչյանը՝ վեց տասնամյակ բժշկական համալսարանում ԵՊԲՀ. Լևոն Մկրտչյանը՝ վեց տասնամյակ բժշկական համալսարանում](up/article/big/file_59013_6212351.jpg)
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Մկրտչյանը Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս հեղինակություն վայելող գիտնական է, որին ճանաչում են բժիշկների տասնյակ սերունդներ: 100-ամյա բուհի հոբելյանի շրջանակում «Բժշկի ուղին» շարքի հերթական՝ 39 -րդ մասը նվիրվում է նրան:
«Մարդկային կյանքը աշխատանքի դիմաց լավագույն գնահատականն է»,- այս համոզմանն է անվանի բժիշկ-գիտնականը, որն ուղիղ 60 տարի է մասնագիտական կայացման երկար ճանապարհ է անցել հարազատ բուհում, կյանքի գերակշիռ մասը նվիրել է բժշկագիտությանը, գիտամանկավարժական գործին:
Անատոմիական մասնաշենքի իր աշխատասենյակում՝ իր սերնդակիցների նման, փակցված են հիշարժան հանդիպումների մասին վկայող, ականավոր բժիշկ-գիտնականների լուսանկարներ, փաստաթղթեր, մասնագիտական նյութեր: Այստեղ գիտական, պատմական հետաքրքիր մթնոլորտ է տիրում, որն, անշուշտ, բնորոշ է բուհի այս մասնաշենքին:
Նա բժիշկ է դարձել հոր օրինակով, որը Սանկտ Պետերբուրգի համալսարանի շրջանավարտ էր: Նեղ մասնագիտացում էր ձեռք բերել ներքին հիվանդություննի, թերապիայի գծով:
«Մայրս մահացել է, երբ 3 տարեկան էի, քաղցկեղի հետևանքով: Եվ այս հանգամանքը ևս պատճառ է դառնում, որպեսզի հետագայում ուսումնասիրեմ ուռուցքաբանության բնագավառը»,- պատմում է Լևոն Մկրտչյանը, որը շուրջ 300 գիտական աշխատանքի, 13 մենագրության, ՀՀ և ՌԴ 7 պատենտի հեղինակ է:
Բժիշկ-գիտնականը եղել է ստալինյան կրթաթոշակառու, գիտական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռ ուսանողական տարիներից: Բժշկական ինստիտուտի ուսանողական գիտական ըտնկերության նախագահն էր, այնուհետև գիտական ղեկավարը:
32-տարեկանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ դառնալով Ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր: 1976 թվականին նշանակվել է Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, որը ղեկավարել է 23 տարի:
Պրոֆեսոր Մկրտչյանը աշխատել է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշորագույն համալսարանական և օնկոլոգիական գիտական կենտրոններում: Պատրաստել է բժշկական գիտությունների 20-ից ավելի դոկտոր և թեկնածու: Իր գիտական նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների՝ ոսկե մեդալների: Անգլիայում, Չինաստանում, Բելգիայում մասնակցել է նորարարական ցուցահանդեսերի, որոնցից մեկում արժանացել է Կոմանդորի շքանշանի:
Անվանի ուռուցքաբանը Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրն է, որը ներառվել է Բժշկության համաշխարհային ակադեմիայում (PANEL):
Փարիզում, Պեկինում և Կուալա Լումպուրում նա ներկայացրել է հակաքաղցկեղային պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ կատարված իր հետազոտությունները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել գիտական հանրության շրջանում:
Գիտնականն իր ազգանունը կրող՝ Մկրտչյանի անվան էմբրիոնալ հակաուռուցքային մոդուլյատորի ստեղծողն է (эмбрионального противоопухолевого модулятора (ЭПОМ-LM), որը շատ չափորոշիչներով նմանեցվում է հակաքաղցկեղային պատվաստանյութի, որը գրանցված է ՌԴ գյուտարարների պետական ռեեստրում:
2013 թվականի «Գիտության աշխարհում» (Scientific American) ամսագրի առաջին համարում, որը տպագրվում է 16 երկրում՝ 18 լեզվով, լույս է տեսնում խորհրդային և ռուս գիտնական-ֆիզիկոս, «Գիտության աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի Բնական գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, «Ակնհայտ-անհավանական» գիտական հեռուստահաղորդման ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Սերգեյ Կապիցայի հարցազրույցը Լևոն Մկրտչյանի հետ: Հրապարակումը լույս է տեսել Կապիցայի մահվանից հետո:
Կենսագրական տվյալներ
Լևոն Նիկիտի Մկրտչյանն ուռուցքաբան է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ, ՀՀ ԲԳԱ բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:
Ծնվել է 1938 թվականին Գանձակում (Կիրովաբադ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)։
Նա 1961 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1961-1977 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, նախ որպես պաթոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ և պրոֆեսոր: 1977-1999 թվականներին եղել է Ուռուցքաբանության գիտական կենտրոնի տնօրեն, 1999 թվականից՝ քաղցկեղի կանխարգելման լաբորատորիայի վարիչ, 2000 թվականից՝ Առողջապահության նախարարության պրիոնային լաբորատորիայի ղեկավար։
Զբաղվում է չարորակ նորագոյացությունների կանխարգելման և բուժման հարցերով։1984-1999թթ. եղել է Ուկրաինայի նախարարների կաբինետի «Վիդգուկ» քվանտային բժշկության կենտրոնի գիտական խորհրդատուն: Ստեղծել է բազմարժեք սաղմնային հակաուռուցքային պատվաստանյութ։
1982-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ բժշկական գիտական ընկերությունների խորհրդի նախագահ, 1996 թվականից՝ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Պարգևատրվել է «Ոսկե սկավառակ» (ԱՄՆ, 1995), Քեմբրիջի «Ոսկե աստղ» ( 1996) մեդալներով: Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից 1996 թվականին արժանացել է «Տարվա մարդ» մրցանակին:
Մի շարք հեղինակավոր հայ և օտարերկրացի մասնագիտական միավորումների անդամ է:
Անդրադառնալով անցած ճանապարհին՝ սեփական օրինակով փաստում է, որ կանխարգելիչ բժշկությունն ապագային է միտված, ապագայի բժշկությունն է: Ինչպես քաղցկեղի, այնպես էլ այլ հիվանդությունների դեպքում նա կարևորում է կանխարգելման աշխատանքի իրականացումը: Իր գործունեությամբ առաջնահերթությունը հենց կանխարգելիչ բժշկությանն է տալիս:
Բժշկագիտության կանխարգելիչ ուղղությունները նա առավելապես սկսել է գնահատել Հեդելբերգի (Գերմանիա) և Քեմբրիջի բժշկական համալսարաններում աշխատելիս:
Ապագա բժիշկներին դասավանդելով 3-րդ և 6-րդ կուրսերում (կլինիկական մորֆոլոգիա)՝ նկատում է, որ մեծ բավարարվածություն է ստանում աշխատանքից:
Կարծում է, որ առաջիկա զարգացման համար կարևոր է նյութատեխնիկական բազայի հզորացումը, ինչպես նաև կարևոր է համարում՝ բժշկի կոչում ստանալու չափանիշների խստացումը:
«Գտնում եմ, որ պետք է բարձրացնել բժիշկ-մասնագետներ պատրաստելու մակարդակը, և առավել բարձր չափանիշներ սահմանել ուսումնական գործընթացքում»,- կարևորում է փորձառու դասախոսը՝ այս համատեքստում ընդգծելով, որ հավասարապես էական է բժիշկների տեսական գիտելիքներին զուգահեռ գործնական հմտությունների զարգացումը:
Լևոն Մկրտչյանի կինը՝ Լուզինա Հայրումյանը լեզվաբան է, ռուսերենի մասնագետ, որը նույնպես երկար տարիներ աշխատել է բժշկական մայր բուհի նախկին Ռուսաց լեզվի ամբիոնում, ղեկավարել է այն: Տարբեր տարիների կտրվածքով արժանացել է բարձր, այդ թվում ՌԴ նախագահի պարգևի իր հեղինակած աշխատությունների համար:
Ամուսիններն ունեն մեկ որդի՝ Արմեն Մկրտչյանը, որը ուռուցքաբան է, բժշկական գիտությունների թեկնածու:
Բժիշկ-գիտնականի երկու թոռները Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ են:
Ապագա բժիշկներին իր դասախոսություններից զատ՝ Լևոն Մկրտչյանը խորհուրդ է տալիս ընթերցել նաև գեղարվեստական գրականություն, ինքնակրթվել:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ](up/article/small/file_64234_509905.jpg)
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2) ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)](up/article/small/file_64224_3124947.png)
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
![](images/calendar.png)
![Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը](up/article/small/file_24751_7455005.jpg)
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները](up/article/small/file_63822_6538336.jpg)
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
![](images/calendar.png)
![Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան](up/article/small/file_22504_405912.jpg)
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին](up/article/small/file_62971_7339423.jpg)
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
![](images/calendar.png)
![«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62927_3476849.jpg)
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով](up/article/small/file_62765_4254548.jpg)
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև](up/article/small/file_62624_4318453.jpg)
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան](up/article/small/file_62204_1679327.jpg)
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը](up/article/small/file_61716_4300943.jpg)
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
![](images/calendar.png)
![Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը](up/article/small/file_61458_8669166.jpg)
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը](up/article/small/file_61215_6905161.jpg)
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
![](images/calendar.png)
![Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան](up/article/small/file_60660_2290745.jpg)
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
![](images/calendar.png)
![Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ](up/article/small/file_60429_8424755.jpg)
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն